երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանն ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային. տելեգրամյան ալիքները փաստաթղթեր են հրապարակել

Ադրբեջանն ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային. տելեգրամյան ալիքները փաստաթղթեր են հրապարակել

Տելեգրամյան Wings of war ռուսական ալիքը սկանդալային տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանը, ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, առերես չեզոք դիրք գրավելով, ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային: Հղում անելով  իրաքյան Sabereen News տելեգրամ ալիքի հրապարակած փաստաթղթերը՝ նշվում է, որ, դրանց համաձայն, Ադրբեջանը 2022 թ. ապրիլին գաղտնի զինամթերք է մատակարարել Ուկրաինայի զինվորականներին:

Մասնավորապես, ըստ այդ փաստաթղթերի, Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ին կից գործող CIHAZ արդյունաբերական ասոցիացիան ավիառումբեր է ուղարկել ուկրաինական ՛՛Ուկրսպեցէքսպորտ՛՛ պետական ընկերությանը:

Նշվում է նաև, որ բեռնափոխադրումն իրականացրել է ՛՛Մերիդիան՛՛ ավիաընկերությունը՝ Սուդանի Խարտում քաղաքից դեպի Լեհաստան, այնտեղից էլ՝ Ուկրաինա:

 

 

 

  • Կիսվել: