Ադրբեջանից դուրս ապրող 40 միլիոն մեր հայրենակիցները զրկված են իրենց մայրենիով սովորելու իրավունքից․ Ալիև
Իլհամ Ալիևը, անդրադառնալով Իրանում ադրբեջանցիների նկատմամբ իբրև թե ճնշումներին, նշել է․
«Թյուրք ժողովուրդները պետք է իրավունք ունենան սովորելու իրենց մայրենի լեզվով։
Ցավոք սրտի, մեր երկրի սահմաններից դուրս ապրող 40 միլիոն ադրբեջանցիները հիմնականում զրկված են այդ հնարավորությունից։
Մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի չկորցնենք կապը արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ»։


