կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Ադրբեջանի վարչապետը Վրաստանին հրավիրել է օգտվել «Զանգեզուրի միջանցքից»

Ադրբեջանի վարչապետը Վրաստանին հրավիրել է օգտվել «Զանգեզուրի միջանցքից»

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Վրաստանին հրավիրել է օգտվել «Զանգեզուրի միջանցքից»: Նա հնչեցրել է իր «առատաձեռն» առաջարկը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի և Վրաստանի տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի 8 -րդ նիստում:

Ըստ Ալի Ասադովի՝ Վրաստանում ամենաշատ ներդրումներ կատարող երկիրն Ադրբեջանն է:

«Մեր համագործակցությունը տրանսպորտային և տարանցիկ ոլորտում հաջողությամբ շարունակվում է: Նույնիսկ համաճարակի պայմաններում մենք ձեռնարկեցինք բոլոր անհրաժեշտ միջոցները ՝ ապահովելու տրանսպորտային և տարանցիկ միջանցքների անխափան աշխատանքը»,- ասել է Ասադովը:

 «Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան շարունակում են միասին աշխատել միջանցքը ամբողջ հզորությամբ գործարկելու համար: Այս առումով, մենք հույս ունենք, որ համապատասխան աշխատանքները կարագացվեն Վրաստանի կողմից`Թուրքիայի հետ սահմանին երկաթուղային հատվածի շինարարական և փուլային շահագործման ավարտի համար: Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին: Տրանսպորտային և կապի նոր ենթակառուցվածքի ստեղծումը կնպաստի բեռնափոխադրումների աճին և զգալի տնտեսական օգուտներ կբերի տարածաշրջանային մասշտաբով: Ես նկատի ունեմ կոնկրետ Զանգեզուրի միջանցքը», - ասել է Ադրբեջանի վարչապետը:

  • Կիսվել: