կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Ադրբեջանի սկսում է Ֆիզուլիի վերաբնակեցումը

Ադրբեջանի սկսում է Ֆիզուլիի վերաբնակեցումը

Ադրբեջանի փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովն օգոստոսի 5-ին վիճակահանությամբ ընտրել է ընտանիքները, որոնք առաջին փուլում պետք է վերաբնակեցվեն Ֆիզուլիում։

Միջոցառմանը մասնակցել են «օկուպացիայից ազատագրված տարածքներում նախագահի հատուկ ներկայացուցչությունը և Ֆիզուլիի գործադիր իշխանության պաշտոնյաները»:

Վիճակահանությանը մասնակցել է 144 ընտանիք՝ 509 բնակիչ: Ընտանիքների կազմին համապատասխան, նրանցից 51-ին տրամադրվում են երկու սենյականոց, 76-ին՝ երեք և 17-ին՝ չորս սենյականոց բնակարաններ։ Այս ընտանիքները դեռևս բնակվում են Բաքվում և Սումգայիթում:

Նախկին տեղահանվածներն, ըստ APA լրատվական գործակալության հաղորդագրության, նշել են, որ «մեծ ուրախություն են ապրում և իրենց խորին շնորհակալությունն են հայտնում նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում ստեղծված պայմանների և հարկադիր վերաբնակների նկատմամբ հոգատարության համար»։

Վիճակահանությամբ ընտրված ընտանիքներն առաջիկայում կմեկնեն Ֆիզուլի քաղաք՝ մշտական բնակության։

  • Կիսվել: