ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանում (UNEC) կրկին կմեկնարկի «Հայոց լեզու» դասընթացը

Ադրբեջանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանում (UNEC) կրկին կմեկնարկի «Հայոց լեզու» դասընթացը

Ադրբեջանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանում (UNEC) կրկին կմեկնարկի «Հայոց լեզու» դասընթացը՝ հայտնում է APA լրատվական գործակալությունը։

Դասընթացի նպատակն է ապահովել, որ ադրբեջանցի հետազոտողները «համակարգված հետևեն հայկական ԶԼՄ-ների հրապարակումներին, պատրաստեն վերլուծական նյութեր, հայերեն աղբյուրներից ավելի ամբողջական տեղեկատվություն ստանան՝ կապված Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակի և ապագա իրադրության հետ»,- հայտարարել է բարձրագույն ուսումնական հաստատությունը։

Ինչպես հաղորդում է EADaily-ն, 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մեծացել է հետաքրքրությունը հայոց լեզվի նկատմամբ:

  • Կիսվել: