ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի հետ

Սեպտեմբերի 6-ին Բաքվի Էքսպո կենտրոնում անցկացվող «ADEX-2022» «ADEX-2022» 4-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետ Յաշար Գյուլերի հետ, հայտնել են Թուրքիայի ՊՆ-ից, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության, փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

  • Կիսվել: