Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ
Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Այս մասին ասվումէ է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն տաարածած հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության խիստ պահպանմամբ: Կոչ ենք անում Հայաստանին կատարել միջազգային պարտավորվածությունները՝ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման համար»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: