ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է, որ Բաքուն Երևանից ակնկալում է ճիշտ եզրակացություններ երկրում տիրող քաղաքական ճգնաժամից:

«Երեկ, ինչպես գիտեք, Հայաստանում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակնկալվում է կառավարության ձևավորում: Կարծում ենք, որ այս գործընթացների արդյունքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը քաղաքական ճգնաժամի իրավիճակից ճիշտ, իրական եզրակացություններ կանի: Այս ճգնաժամի արմատները խորն են, և դրա պատճառն այն է, որ Հայաստանի կողմից բռնի ուժով խախտվում են միջազգային իրավունքը և միջազգայնորեն ճանաչված սահմանները», - երկուշաբթի ճեպազրույցում ասել է Բայրամովը:

Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդիի հետ հանդիպումից հետո, Բայրամովը դժգոհել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների կետերի չկատարումից։ 

«Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների որոշ կետեր իրականացվում են, որոշ կետերի իրականացումը ձգձգվում է։  Ես տեղեկացրի իմ ղազախստանցի գործընկերոջը իրենց հողեր 100 հազար հարկադրյալ տեղահանվածի վերադարձի անհրաժեշտության մասին։ Մենք նաեւ քննարկեցինք պոտենցիալ համագործակցությունն այդ ուղղությամբ»,- ասել է ադրբեջանցի նախարարը։

  • Կիսվել: