չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների վրա հարձակումները չեն թուլանա նաև 2022 թվականին. Greek City Times

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների վրա հարձակումները չեն թուլանա նաև 2022 թվականին. Greek City Times

Հունական « Greek City Times» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանում անկախ լրագրողների հանդեպ բռնաճնշումների առնչությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածագիրը նախ անդրադարձել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հայտարարությանը, որով վերջինս IGB-ը ( Interconnector Greece-Bulgaria- Հունաստան-Բուլղարիա գազամուղ- խմբ) բնութագրել էր որպես «արժեքների խողովակաշար», որը կապում է Հունաստանի բնական գազի փոխադրման ազգային համակարգը Բուլղարիայի ցանցի հետ եւ կարող է տարեկան միլիարդավոր խորանարդ մետր գազ տեղափոխել Ադրբեջանից: Խոսելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ շարունակվող էթնիկ զտումների քաղաքականության մասին՝ հոդվածագիրը հարցադրում է արել, թե որքանով են տեղին Հունաստանի ղեկավարության նման հայտարարությունները:

 
 
 

«Եթե որպես օրինակ նայենք նաև մեդիա ոլորտին, ապա այն արժեքները, որոնց մասին խոսում է Միցոտակիսը, բավարար չեն։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաշվետվության մեջ ասվում է . «Նախագահ Իլհամ Ալիևը վերացրել է բազմակարծության ցանկացած երևույթ, և 2014 թվականից ի վեր նա անխղճորեն փորձում է լռեցնել մնացած բոլոր քննադատներին»: Ոչ մի անկախ հեռուստատեսություն կամ ռադիո չի հեռարձակվում երկրի ներսում, եւ քննադատական դիրքորոշմամբ բոլոր տպագիր թերթերը փակվեցին: Պետական գրաքննության թիրախում գտնվող անկախ լրատվական կայքերի մեծ մասը, ինչպիսին է Azadliq amd Meydan TV-ն, գործում են արտասահմանում»,- ասված է հոդվածում:

« Greek City Times»-ի հոդվածագիրը դրանով է նաեւ բացատրում, որ վերջին 20 տարվա ընթացքում ոչ մի պաշտոնյա կամ ոստիկանության աշխատակից չի պատժվել լրագրողին ծեծելու կամ վիրավորելու համար, և որ «Բաքվի ռեժիմը փորձում է արտաքսման մեջ գտնվող անկախ լրագրողներին լռեցնել՝ ճնշում գործադրելով երկրում մնացած նրանց ընկերների ու հարազատների վրա:

«Սակայն առավել մտահոգիչ է այն, որ Ալիևի վարչակարգը լրագրողների վրա իր հարձակումներն արտահանում է Ադրբեջանի սահմաններից դուրս»- նկատում է հոդվածագիրը:

«Greek City Times»-ի լրագրողը ներկայացրել է 2022 թվականին տեղի ունեցած հարձակումները լրագրողների վրա և  նրանց սպանությունները Ադրբեջանի սահմաններից դուրս.

 

Մայիսի 31 -ին ադրբեջանցի բլոգեր Թուրալ Սադօղլին, ով ապրում է Գերմանիայում, սակայն ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայում, հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները իր դեմ դավադրություն են նախապատրաստում:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ կյանքը լուրջ վտանգի տակ է։ Այս անգամ նրանք ինչ-որ բան են ծրագրում իմ դեմ։ Համապատասխան հանձնարարական է տվել նախագահի աշխատակազմը: Այդ իսկ պատճառով ծնողներս վաղը բողոքի ակցիա կանցկացնեն Բաքվում՝ նախագահականի դիմաց։ Ես խնդրում եմ քաղաքական կուսակցություններին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին, լրագրողներին աջակցել նրանց», – գրել է Սադօղլին «Ֆեյսբուք»-ի իր էջում։

 

Ավելի ուշ  Գերմանիայում բնակվող ադրբեջանցի լրագրող, նախկին քաղբանտարկյալ Աֆղան Մուխթարլին իր սոցիալական ցանցերում հաստատել է բլոգերի կյանքին սպառնացող վտանգը:

  • Կիսվել: