COVID-19-ի՝ հնդկական ծագմամբ շտամն արագորեն տարածվում է. ԱՀԿ-ն հայտարարել է շատ վտանգավոր փուլի մասին
Կորոնավիրուսի հնդկական ծագմամբ «Դելտա» շտամն արագորեն տարածվում է, այն հայտնաբերվել է աշխարհի 98 երկրում: Այն վտանգավոր է և շարունակում է մուտացիայի ենթարկվել: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը, գրում է korrespondent.net-ը:
Կազմակերպության գլխավոր համաճարակաբան Մարիա Վան Կերկհովեն էլ իր հերթին տեղեկացրել է, որ COVID-19-ի հայտնի շտամները շարունակում են զարգանալ, ուստի կլինեն ավելի շատ մուտացիաներ:
COVID-19-ի մուտացիաների համատեքստում ԱՀԿ ղեկավարը կառավարություններին կոչ է արել բարձրացնել պատվաստումների մակարդակը: