ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի օրակարգում

Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի օրակարգում

Հոկտեմբերի 3-ին կայանալու է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Մերձավոր Արևելքում օրեցօր աճող լարվածության պատճառով հանդիպման կքննարկվեն Թուրքիայի ազգային անվտանգության հետ կապված հարցեր։

 Նշվում է, որ ուշադրության կենտրոնում կլինի Իրան-Իսրայել և Իսրայել-Լիբանան միջև աճող լարվածությունը, ռուս-ուկրաինական պատերազմը, Կիպրոսի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Համակողմանիորեն կքննարկվեն տարածաշրջանային ճգնաժամի հնարավոր ազդեցությունները, որի ազդեցությունն աստիճանաբար ընդլայնվում է Թուրքիայի վրա։

Ազգային անվտանգության խորհրդում քննարկվելիք մեկ այլ թեմա կլինի ահաբեկչության դեմ պայքարը։

Նիստին քննարկվելու են նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները։

  • Կիսվել: