շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Աբու Դաբիում թիմերը քննարկել են էներգետիկ ոլորտի վրա հարվածների դադարեցման հարցը. Ուկրաինայի նախագահ

Աբու Դաբիում թիմերը քննարկել են էներգետիկ ոլորտի վրա հարվածների դադարեցման հարցը. Ուկրաինայի նախագահ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ԱՄԷ-ում բանակցող թիմերը քննարկել են էներգետիկ ոլորտի վրա հարվածները դադարեցնելու հարցը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահ Թրամփը կարևոր հայտարարություն է արել այս ձմեռային ցրտերի ժամանակ Կիևը և Ուկրաինայի մյուս քաղաքները ռուսական հարվածներից պաշտպանելու հնարավորության մասին: Էներգիան կյանքի հիմքն է, և մենք գնահատում ենք մեր գործընկերների ջանքերը՝ օգնելու մեզ պաշտպանել կյանքը»:

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և հույս հայտնել, որ պայմանավորվածությունները կկատարվեն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անձամբ խնդրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել Ուկրաինայի վրա հարձակումները՝ ուժեղ ցրտերի պատճառով։

Հունվարի 29-ին ռուսական սոցիալական ցանցերի էջերում սկսել են հայտնվել գրառումներ Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտների ռմբակոծությունը դադարեցնելու ենթադրյալ հրամանի մասին, որը տրվել է հունվարի 28-ին։

  • Կիսվել: