հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կառուցողական են անցել. Ուիթքոֆ

Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կառուցողական են անցել. Ուիթքոֆ

Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները քննարկել են ռազմական գործողությունների դադարեցումը և մոնիթորինգի մեխանիզմը: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նա նշել է, որ Աբու Դաբիում բանակցությունները կառուցողական են եղել: Պատվիրակությունները քննարկել են չլուծված հարցեր, մասնավորապես՝ զինադադարի ներդրման մեթոդները և ռազմական գործողությունների դադարեցման մշտադիտարկումը:

՛՛ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի զինվորականների միջեւ բարձր մակարդակով կապի ալիքը վճռորոշ նշանակություն ունի խաղաղության հասնելու եւ այն պահպանելու համար՛՛,-ասել է Ուիթքոֆը։

  • Կիսվել: