Աբխազիան չի պատրաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ. Շամբա
Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան հայտարարել է, որ չեն պատչաստվում մտնել Ռուսաստանի կազմի մեջ։
«Աբխազիայում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարց չկա»,- ասել է Շամբան այն բանից հետո, երբ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովն հայտարարել էր, թե հարավօսական Հանրապետությունը իրավաբանական քայլեր կձեռնարկի ՌԴ մտնելու համար:
«Մենք հարգում ենք Հարավային Օսիայի ընտրությունը։ Բայց մենք բոլորովին այլ պատմություն ունենք։ Մենք չունենք այնպիսի քաղաքական կուսակցություններ և քաղաքական գործիչներ, որոնք այդպիսի հարց կբարձրացնեին (ՌԴ-ի կազմի մեջ մտնելու մասին, խմբ․)։ Եվ օրենսդրորեն մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս դա անել», - ասել է Շամբան ։