երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ամերիկյան ռազմական օբյեկտները Իրանին հասանելի են. Հոսեյն Դեհղան

Ամերիկյան ռազմական օբյեկտները Իրանին հասանելի են. Հոսեյն Դեհղան

Եթե Թրամփը կատարի Իրանի մշակութային օբյեկտներից որևէ մեկին հարված հասցնելու իր սպառնալիքը, անկասկած, ոչ մի ամերիկյան ռազմական շտաբ, ոչ մի ամերիկյան քաղաքական կենտրոն, ոչ մի ամերիկյան ռազմակայան, ոչ մի ամերիկյան նավ անվտանգ չի լինի: Դրանք մեզ հասանելի են։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի ռազմական խորհրդական Հոսեյն Դեհղանը։

Անդրադառնալով ՄԱԿ-ի 2347 բանաձևին, որը դատապարտում է մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, Դեհղանն ասել է. «Եթե նա ցանկանում է պարտադրել իր որոշման տրամաբանությունը և բանականությունը, նա պետք է ճանաչի, որ ռազմական հանցագործ է և պետք է կանգնի համապատասխան դատարանի առջև: Նա պետք է ընդունի այն փաստը, որ պետք է դատապարտվի»:

Ըստ Հոսեյն Դեհղանի` ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ մենք երբեք պատերազմի չենք ձգտել և չենք ձգտի: Այդ Ամերիկան պատերազմ սկսեց: «Միակ բանը, որ կարող է վերջ դնել պատերազմի այս շրջափուլին այն է, որ ամերիկացիները ստանան այնպիսի հարված, որ հավասարազոր է նրանց հասցրած հարվածին»,- ասել է նա

  • Կիսվել: