չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԱ-2022․ Ժիրուի գոլն ու Մբապեի դուբլը Ֆրանսիային դուրս բերեցին քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

ԱԱ-2022․ Ժիրուի գոլն ու Մբապեի դուբլը Ֆրանսիային դուրս բերեցին քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը մրցեց լեհերի հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

44-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն, որին գոլային փոխանցում կատարեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ)։ Ժիրուն 52 գոլով դարձավ Ֆրանսիայի թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով թիմի նախկին խաղացող Թիերի Անրիի ռեկորդը (51 գոլ)։

  • Կիսվել: