շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
91-ամյա Գորբաչովն ունի շաքարային դիաբետ և երիկամների հետ կապված խնդիրներ. Գրինբերգ

91-ամյա Գորբաչովն ունի շաքարային դիաբետ և երիկամների հետ կապված խնդիրներ. Գրինբերգ

Տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ռուսլան Գրինբերգը ՛՛Զվեզդա՛՛ հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովի վիճակի մասին, տեղեկացնում է Գազետա-ռու-ն:

Նշվում է, որ Գրինբերգն ասել է, որ 91-ամյա Գորբաչովը հոսպիտալացվել է, նա ունի շաքարային դիաբետ, երիկամների հետ կապված խնդիրներ:

Նրա խոսքով՝ Գորբաչովն արդեն երեք տարի է՝ ՛՛ապրում է՛՛ հիվանդանոցում, նրան այցելում են ընտանիքի անդամներն ու ընկերները։

Գրինբերգը վստահեցրել է, որ Գորբաչովին լավ են նայում:

 

 

  • Կիսվել: