շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիայում 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը գրանվվել է գրինվիչի ճամանակով ժ. 01:17-ին։ Էպիկենտրոնը եղել է Գազիանթեփի քաղաքից 27 կմ հեռավորության վրա, 10 կիլոմետր խորությամբ, մոտ մեկ միլիոն բնակչություն ունեցող տարածքում:

Գրանցվել է նաև երկու հետցնցում՝ 6,4 և 6,7 մագնիտուդ հզորությամբ։

Երկրաշարժի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու ավերածություններ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ներքին գործերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, փրկարարները և այլ գերատեսչություններ սկսել են վերացնել երկրաշարժի հետևանքները։

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ երկրում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակ։

Նախնական տվյալներով՝ Շանլըուրֆա քաղաքում երկրաշարժի հետևանքով 16 տուն է փլուզվել, մարդիկ մնացել են փլատակների տակ, հայտնել է քաղաքապետը։ Տեղեկություն կա 16 զոի մասին։ Ադանա քաղաքում երկրաշարժի հետեւանքով 17 հարկանի շենք է փլուզվել, հայտնել է քաղաքապետը։ Օսմանիյե նահանգի նահանգապետը հայտնել է 5 մարդու մահվան և 34 շենքի փլուզման մասին։ Մալաթիայի նահանգապետի խոսքով` երկրաշարժի հետևանքով փլուզվել է 130 շենք, փլատակների տակից դուրս է բերվել 3 մարդու դի, 100-ից ավելի տուժած կա։

Հաղորդվում է 42 զոհի ու ավելի քան 200 վիրավորի մասին։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։

  • Կիսվել: