երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
6,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Նոր Զելանդիայում

6,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Նոր Զելանդիայում

Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի հարավում, 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 16.16-ին, օջախը գտնվել է Նոր Զելանդիայի ափից 1,5 հազար կմ հարավ-արևելք՝ 10 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: