չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
52 զոհ, այդ թվում՝ երեխաներ. Իսրայելը դարձյալ հարվածել է Գազայի հատվածին

52 զոհ, այդ թվում՝ երեխաներ. Իսրայելը դարձյալ հարվածել է Գազայի հատվածին

Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 52 մարդ, նրանցից 36-ը՝ դպրոցում, որը վերածվել է փախստականների ապաստարանի, տեղեկացնում է AP-ն՝ հավելելով, որ զոհերի մեջ կան երեխաներ:

Ինչպես հաղորդվում է՝ հարվածները հասցվել են, երբ մարդիկ քնած են եղել, հրդեհվել են նրանց իրերը։ Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ թիրախը դպրոցում թաքնված զինյալներն են եղել:

Գազա քաղաքի Դարաջ թաղամասում գտնվող դպրոցի վրա հարվածի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, ասել է նախարարության արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Ֆահմի Ավադը։ Նա նշել է, որ զոհվածների թվում են հայր և նրա հինգ երեխաները։ Գազա քաղաքի Շիֆա և ալ-Ահլի հիվանդանոցները հաստատել են ընդհանուր զոհերի թիվը։ Ավադը նշել է, որ դպրոցը երեք անգամ հարվածների է ենթարկվել, երբ մարդիկ քնած են եղել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

Հիշեցնենք, որ Իսրայելը հայտարարում է, որ ծրագրում է լիակատար վերահսկողություն հաստատել Գազայի նկատմամբ և նպաստել այն բանին, ինչը Թել Ավիվը նկարագրում է որպես ավելի քան 2 միլիոն բնակիչների կամավոր միգրացիա, մի ծրագիր, որը մերժվել է պաղեստինցիների և միջազգային հանրության մեծ մասի կողմից։ ՀԱՄԱՍ-ը երկուշաբթի զգուշացրել է պաղեստինցիներին՝ չհամագործակցել նոր օգնության համակարգի հետ՝ նշելով, որ այն ուղղված է այդ նպատակներին հասնելուն։ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով ավերվել են Գազայի մեծ տարածքներ և տեղահանել բնակչության շուրջ 90 տոկոսին։

 

  • Կիսվել: