ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«3+3» շրջանակը շատ լավ մոդել է Կովկասում տարածաշրջանային անվտանգության համար. Իրանի ԱԳ փոխնախարար

«3+3» շրջանակը շատ լավ մոդել է Կովկասում տարածաշրջանային անվտանգության համար. Իրանի ԱԳ փոխնախարար

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին, անդրադառնալով Մոսկվա կատարած իր վերջին այցին, ասել է, որ երկու երկրները որոշակի շրջանակներ և մեխանիզմներ են մշակել երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար։

Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Սիրիայի հարցով, կիրակի ասել է Ալի Բաղերի Կանին՝ հավելելով, որ Թեհրանն ու Մոսկվան շատ լավ համագործակցում են կովկասյան տարածաշրջանի հարցում։
 
«3+3» շրջանակը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շատ լավ մոդել է Կովկասում տարածաշրջանային անվտանգության համար», ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։

  • Կիսվել: