երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է կայանալ մինչև 2022 թ․ ավարտը

«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է կայանալ մինչև 2022 թ․ ավարտը

«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է կայանալ Թեհրանում՝ մինչև 2022 թվականի ավարտը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին։

Ավելի վաղ Բաքվի և Անկարայի բարձրագույն ղեկավարությունը հայտարարել էր, որ այն կանցկացվի Թուրքիայում։

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» հարթակի առաջին հանդիպումը։ Հայաստանը հանդիպմանը ներկայացնում էր փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանը։ Դրան մասնակցել է 5 երկիր՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել։

  • Կիսվել: