ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2022 թվականին ՌԴ քաղաքացիություն ամենից շատ ստացել են Ուկրաինայի բնակիչները․ Հայաստանն ընդհանուր ցուցակում 4-րդն է

2022 թվականին ՌԴ քաղաքացիություն ամենից շատ ստացել են Ուկրաինայի բնակիչները․ Հայաստանն ընդհանուր ցուցակում 4-րդն է

2022 թվականի առաջին եռամսյակում ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց շրջանում ամենամեծ թիվը կազմել են Ուկրաինայի և Տաջիկստանի բնակիչները, ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից՝ ընդգծելով, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հայտերն ամենից շատ ստացվում են հետխորհրդային հանրապետություններից։

«2022 թվականի առաջին եռամսյակում ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց 97,2 տոկոսը՝ 137,7 հազարը, հետխորհրդային հանրապետությունների բնակիչներ են, նրանցից 39,6 տոկոսը՝ Ուկրաինայի, 23,9 տոկոսը՝ Տաջիկստանի, 8 տոկոսը՝ Ղազախստանի, 7,9 տոկոսը՝ Հայաստանի, 4,7 տոկոսը՝ Ուզբեկստանի, 4,5 տոկոսը՝ Ադրբեջանի, 3,6 տոկոսը՝ Ղրղզստանի, 3,1 տոկոսը՝ Բելառուսի, 3 տոկոսը՝ Մոլդովայի բնակիչներ»,- տեղեկացրել են ՌԴ ՆԳՆ-ից։

  • Կիսվել: