երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
2022-ի հունվար-փետրվար ամիսներին Թուրքիան 58 մլն 360 000 դոլարի ռազմական և ավիացիոն ոլորտի արտադրանք է արտահանել Ուկրաինա

2022-ի հունվար-փետրվար ամիսներին Թուրքիան 58 մլն 360 000 դոլարի ռազմական և ավիացիոն ոլորտի արտադրանք է արտահանել Ուկրաինա

2022 թ․ հունվար-փետրվար ամիսներին Թուրքիան 58 մլն 360 000 դոլարի ռազմական և ավիացիոն ոլորտի արտադրանք է արտահանել Ուկրաինա։ Տվյալները հրապարակվել են: Դատելով դրանցից՝  արտահանումների մեջ կարող է լինել նաև ՛՛Բայրաքթար՛՛ հարվածային ԱԹՍ-ների նոր խմբաքանակը, որոնց Ուկրաինա հասնելու մասին հայտնի դարձավ մարտի 2-ին։

Ըստ հրապարակված տվյալների՝ 2022թ․ հունվար-փետրվարին արված արտահանումները 5941 տոկոսով ավել են նախորդ տարվա հունվար-փետրվարին եղած արտահանումներից։ Իսկ նախորդ ամբողջ տարում այս երկու ամսվա գնումների ընդամենը կրկնակին է արվել (մոտ 124 մլն դոլար)։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարեց, որ Ուկրաինան Թուրքիայից որպես օգնություն է ստացել Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների նոր խմբաքանակ։

Այդ հայտարարությունից հետո Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարն ասել էր, որ ԱԹՍ-ները օգնություն չեն, դրանք Ուկրաինան է գնել:

 

  • Կիսվել: