երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
16 000 ռուս զինվոր արդեն մահացել է. Զելենսկի

16 000 ռուս զինվոր արդեն մահացել է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը հակահարված են տալիս ռուսական զորքին՝ ընդգծելով, որ 16 000 ռուս զինվոր արդեն մահացել է։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով նախագահի ուղերձին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ռուսական գործողությունների զսպումը Ռուսաստանին տանում է դեպի այն միտքը, որ պետք է խոսել:

«Խոսել իմաստալից, շտապ, ազնիվ և հանուն արդյունքի, այլ ոչ թե ժամանակ ձգելու համար, արդեն 16 000 ռուս զինվորական է զոհվել, ինչի՞ համար: Սա ո՞ւմ է ինչ տալիս: Խոսակցությունը պետք է լուրջ լինի, պայմանները պետք է արդար լինեն, քանի որ ուկրաինացի ժողովուրդը պարզապես այլ բան չի ընդունի»,- ասել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ զրույցի ընթացքում պետք է երաշխավորվի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովվի տարածքային ամբողջականությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:



  • Կիսվել: