ԶՊՄԿ-ն նոր նախագիծ է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հետ. մանրամասներ
ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ` Սյունիքի մարզում կրթության մատչելիության և վերջնարդյունքների բարելավման նպատակով: Այսօր Սյունիքի մարզպետարանում կնքվեց համագործակցության եռակողմ պայմանագիր:
Այս գործընկերության շրջանակում ԶՊՄԿ-ն զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու Սյունիքի մարզում Դասավանդիր Հայաստանի ծրագրերի գործունեության իրականացմանը և ճանաչվում է որպես Դասավանդիր Հայաստանի պաշտոնական տարածաշրջանային հովանավոր Սյունիքի մարզում՝ 2025–2026 ուսումնական տարվա համար։
Մեր հովանավորության արդյունքում ծրագրի շրջանակում հնարավորություն կտրվի ուսուցիչ-առաջնորդներ տեղակայել Սյունիքի մարզի առավել կարիքավոր համայնքներում՝ դրական ազդեցություն ունենալով շուրջ 2000 աշակերտների կյանքի վրա։
Պաշտոնական արարողությունից հետո Սյունիքի մարզպետը կարևորեց ծրագրի գործունեությունը` հատկապես Սյունիքի մարզում:
ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն ընդգծեց, որ Ընկերությունն իր սոցիալական ծրագրերի բյուջեի զգալի մասն ուղղում է կրթական նախագծերին։
«Մենք խորապես երախտապարտ ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմին աջակցության և ԶՊՄԿ -ին կրթությանը և սոցիալական զարգացմանն ուղղված անսահման նվիրվածության համար։ Նրանց աջակցությունն ընդգծում է մեր ընդհանուր հավատը, որ կրթությունը փոփոխություն բերող հզոր ուժ է»,- նշեց Դասավանդիր Հայաստանի ներկայացուցիչը։