ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԶՊՄԿ-ն 2022 թ. առաջին 6 ամսվա տվյալներով վճարել է աննախադեպ 104 մլրդ դրամի հարկ

ԶՊՄԿ-ն 2022 թ. առաջին 6 ամսվա տվյալներով վճարել է աննախադեպ 104 մլրդ դրամի հարկ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) տեղեկացնում է, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2022 թ. առաջին կիսամյակի տվյալների համաձայն՝ ԶՊՄԿ-ն ոչ միայն շարունակում է մնալ երկրի ամենախոշոր հարկատուն, այլև առաջին 6 ամսվա տվյալներով վճարել է աննախադեպ՝ 104 մլրդ դրամի հարկ։

«Ավելին՝ ԶՊՄԿ-ն վճարված հարկերի ծավալով մոտ 3 անգամ գերազանցել է ցուցակի հաջորդ ընկերությանը։

ԶՊՄԿ ղեկավարությունը շարունակելու է հետամուտ լինել կոմբինատի գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ նպաստելով մեր համայնքների, երկրի, մեր աշխատակիցների և կոմբինատի համար լավագույն արդյունքների արձանագրմանը»,- ասված է կոմբինատի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Պետական եկամուտների կոմիտեն այսօր հրապարակել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109 մլրդ 253 մլն դրամ։

 

  • Կիսվել: