չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԶՊՄԿ աշխատակիցները պահանջում են վերադարձնել աշխատանքից ազատված ղեկավարությանը

ԶՊՄԿ աշխատակիցները պահանջում են վերադարձնել աշխատանքից ազատված ղեկավարությանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կոմբինատի մոտ՝ պահանջելով ազատ արձակել աշխատանքից ազատված ղեկավարությանը եւ հետ վերադարձնել 38 հոգու:

«Էստեղ հավաքված են այնպիսի մարդիկ, որ կոմբինատի աշխատանքը չկանգնի: Բայց եթե ղեկավարությունից չիջան, մեզ պատասխան չտվեցին, գործն էլ է կանգնելու: Նաեւ տեղեկություններ ունենք, որ մինչեւ տարեվերջ 300 հոգու կրճատելու են, էդ հարցերն էլ ենք տալու ղեկավարությանը:

Կառուցվածքային փոփոխություններ են արել, հաստիքներ են կրճատել արտադրական դեպարտամենտում: Մարդին չգիտեն՝ ում դիմեն: Մեր պահանջն էն է, որ եթե չեն կարողանում աշխատել, թող գնան, հին ղեկավարը թող հետ գա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

  • Կիսվել: