շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում

««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում

Նախագծով առաջարկվում է «Զբաղվածության մասին» օրենքից հանել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մշակման համար հիմք հանդիսացող լիազորող նորմը` ելնելով դրա անարդյունավետությունից: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը` ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 9-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Որպեսզի ամեն տարի մենք 7 կամ 8 ծրագիր չհաստատենք, այդ 7-8 ծրագրերը որոշակի փոփոխություններով միշտ կլինեն Միասնական սոցիալական ծառայությունում: Շահառուները կամ որեւէ ծրագրի մասնակից դառնալ ցանկացող քաղաքացիները կարող են գնալ եւ մասնակցել այդ ծրագրերին: Այստեղ համակարգեր քանդելու կամ նոր համակարգեր ստեղծելու խնդիր ընդհանրապես չկա: Ճիշտ հակառակը` քարացած համակարգը կամ չաշխատող ծրագրերն ավելի արդյունավետ եւ դինամիկ դարձնելու համար գնում ենք այս ուղղությամբ»,- ասել է նիստը վարող Լիլիթ Ստեփանյանը` արձագանքելով հանձնաժողովի անդամ Աղվան Վարդանյանին, որը պնդում էր, թե այս առաջարկով համակարգ է քանդվում:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

 

  • Կիսվել: