Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումներ չեն լինի․ «Գեոպրոմայնինգ»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումներ չեն լինի, սոցիալական ծրագրերը շարունակվելու են։ Այս մասին InfoPort․am-ին հայտնել են «Գեոպրոմայնինգ» ընկերությունից։
"Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում զանգվածային կրճատումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը",- նշեցին ընկերությունից։
«Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը վերջերս է ձեռք բերել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, չի պատրաստվում կրճատել աշխատակիցների թիվը ոչ կոմբինատում, ոչ Քաջարանի հանքում, որը սպասարկում է կոմբինատը:
Ավելի վաղ պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն, ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ կոմբինատի նոր մենեջերները պատրաստվում են աշխատանքից ազատել 1 350 մարդու եւ արդեն անցել են այդ գործընթացին: