չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ընտրվում են նախագծերը, որոնք կֆինանսավորվեն ԵԱՏՄ աջակցության մեխանիզմի միջոցով. Օվերչուկ

Ընտրվում են նախագծերը, որոնք կֆինանսավորվեն ԵԱՏՄ աջակցության մեխանիզմի միջոցով. Օվերչուկ

Արդեն սկսվել են այն նախագծերի ընտրության աշխատանքները, որոնք ֆինանսավորվելու են ԵԱՏՄ-ի՝ արդյունաբերական կոոպերացիային աջակցելու մեխանիզմի միջոցով։ Այս մասին ՌԴՊետդումայում լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
 
«Մենք հստակեցրել ենք ֆինանսավորման աղբյուրները և սահմանել կանոնները։ Այժմ [Եվրասիական տնտեսական] հանձնաժողովն ակտիվ աշխատանք է իրականացնում կոնկրետ նախագծերի ընտրության ուղղությամբ, որոնք, ըստ էության, աջակցություն կստանան արդեն եվրասիական ինտեգրման մեխանիզմների միջոցով»,-նշել է կառավարության նախագահի տեղակալը։
 
Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի նախագահության շրջանում ԵԱՏՄ գործընկերներին հաջողվել է առաջ մղել նաև փոխգործակցությունը էներգետիկ և պարենային անվտանգության, տրանսպորտային-լոգիստիկ կապի զարգացման շրջանակներում, առաջին հերթին՝ դեպի գլոբալ Հարավ և Արևելք շուկաների վերակողմնորոշման, ինչպես նաև թվային փոխակերպման ուղղությամբ:
«Շատ կարևոր է, որ այս կարևոր խնդիրների շուրջ մեզ հաջողվել է կոնսենսուսի հասնել ԵԱՏՄ մեր գործընկերների հետ»,-նշել է նա:
ԵԱՏՄ կազմում ընդգրկված է հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանի Դաշնությունը:

  • Կիսվել: