չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Wildberries-ը գործարկել է WB ակումբի բաժանորդագրությունը Հայաստանում

Wildberries-ը գործարկել է WB ակումբի բաժանորդագրությունը Հայաստանում

Wildberries կայքի և հավելվածի հայ օգտատերերն այժմ կարող են ձևակերպել WB Ակումբի բաժանորդագրություն։ Այն հնարավորություն է տալիս օգտվել հավելյալ ծառայություններից և ավելի մեծ զեղչերից, որոնք գումարվում են անձնական և ակցիաների զեղչերին։

 

Այս պահին WB Ակումբի բաժնում հասանելի է ավելի քան 13 միլիոն ապրանք՝ մինչև 31% հավելյալ զեղչով։ Wildberries-ի թիմը շարունակաբար կատարելագործում է բաժանորդագրությունը, և շուտով այնտեղ կհայտնվեն նոր հնարավորություններ բաժանորդների համար։

 

Օգտատերերը կարող են անցնել այդ բաժին՝ կատալոգից կամ անձնական պրոֆիլից։ WB Ակումբի զեղչերը գումարվում են հարթակի մյուս ակցիաների հետ․ ապրանքի վերջնական գինը երևում է գնումների զամբյուղում։ Wildberries-ի վաճառողները ինքնուրույն են ավելացնում իրենց ապրանքները WB Ակումբի բաժնում և սահմանում զեղչի չափը։

Ինչպես օգտվել բաժանորդագրությունից․

  • Թարմացրեք հավելվածը,
  • Ակտիվացրեք բաժանորդագրությունը «Պրոֆիլ» բաժնում,
  • Հավելյալ զեղչերով ապրանքները որոնեք «Ակումբային զեղչեր» ենթաբաժնում (կատալոգում) կամ «Բաժանորդագրություն > Ակումբ» բաժնում (անձնական պրոֆիլում)։

Բաժանորդագրության առաջին ամսվա արժեքը կազմում է ընդամենը 10 դրամ, այնուհետև՝ սկսած 541 դրամից։

Բաժանորդագրությունը ձևակերպելու և լրացուցիչ տեղեկություն ստանալու համար անցեք հղմամբ։

  • Կիսվել: