չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
«Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրը, որտեղ տեղի էր ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը, փակվել է

«Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրը, որտեղ տեղի էր ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը, փակվել է

Այսօր կասեցվել է Պտղնիում գտնվող «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրի գործունեությունը:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ այստեղ խախտել են ՀՀ պարետի՝ խնջույքների կազմակերպման արգելքին վերաբերող նորմը:

Կազմակերպության աշխատանքը կասեցվել է 72 ժամով:

Նշենք, որ հենց այս ռեստորանում էր միջոցառման ժամանակ բեմադրվել «ԱԱԾ աշխատակիցների» ներխուժումն ու պարը:

  • Կիսվել: