հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Վերջին հնարավորությունը «Ստեղծենք միասին» նախագծին դիմելու համար

Վերջին հնարավորությունը «Ստեղծենք միասին» նախագծին դիմելու համար

«Հաջողակից` սկսնակին» ծրագրի շրջանակում հայտարարված «Ստեղծենք միասին» փուլային նախագծի դիմումների ընդունումը մոտենում է ավարտին։ Մինչև հուլիսի 31-ը այն նորաստեղծ ընտանիքները, ովքեր ցանկանում եմ սկսել կամ զարգացնել իրենց բիզնեսը և համապատասխանում են այս փուլի չափորոշիչներին, կարող են դիմել «Ստեղծենք միասին» նախագծի շահառու դառնալու համար: Այս մասին տեղեկացնում է «Իմ քայլը» հիմնադրամը:
 
Մանրամասներն ու դիմելու կարգը՝ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/shFiE
 
«Եթե դուք ունեք բիզնես սկսելու ձգտում կամ արդեն իսկ առաջին քայլերն արել եք, սա կարող է լինել մեծ հնարավորություն ձեր զարգացման և առաջընթացի համար»,- ասված է հաղորդագրությունում։

 

  • Կիսվել: