շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վերին Լարսում 570 հայկական բեռնատար է կուտակվել

Վերին Լարսում 570 հայկական բեռնատար է կուտակվել

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 570 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
 
Ինչպես արդեն հայտնել ենք, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
 
Անցակետը հատելու հերթում, այս ժամի դրությամբ, ընդհանուր 1740 տրանսպորտային միջոց կա, որոնցից 570-ը հայկական են։

  • Կիսվել: