Վերին Լարսի անցակետի թողունակությունը կավելանա. ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար
Վերին Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6.5 անգամ: Այս մասին այսօր Երևանում ՛՛Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր՛՛ միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը
Նրա խոսքով՝ երկու երկրների փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Խոսելով Վերին Լարսի անցակետի վերակառուցման աշխատանքների մասին՝ Վոլվաչը նշեց. ՛՛Մինչև 2022-ի կեսերը Վերին Լարսի անցակետում կավարտվի վերակառուցումը` մարդատար ավտոմեքենաների մասով, 2022-ի վերջում՝ վերակառուցումը` բեռնափոխադրումների մասով: Թողունակությունը Վերին Լարսում 6.5 անգամ կավելանա. Օրական մինչև 2650 բեռնատար ավտոմեքենա՝ հնարավորությամբ ընդլայնելու օրական մինչև 3 հազար ավտոմեքենա՛՛:
Ըստ նրա՝ սա լուրջ պրակտիկ քայլ է՝ երկկողմ համագործակցության և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության համար: