շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
 
Ճանապարհի կառուցումն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում կատարվել են հողային աշխատանքներ։ Երկրորդ փուլում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, երթևեկելի մասը։ Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Երկու շարք ասֆալտբետոնե ծածկն արդեն իսկ տեղադրվել է։ Ասֆալտապատումը շարունակվում է։ 
 
Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ գծանշում, ճանապարհային նշաններ և այլն։
 

  • Կիսվել: