կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վերին Խոտանանը շրջանցող 11 կմ միջպետական ճանապարհահատվածը ասֆալտապատվում է

Վերին Խոտանանը շրջանցող 11 կմ միջպետական ճանապարհահատվածը ասֆալտապատվում է

Ընթանում են Մ-2 (Սյունիք) /Մ-2/ - Աղվանի- Տաթև - /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։ 11կմ երկարությամբ ճանապարհին կատարվում են ասֆալտապատման‚ արհեստական կառուցվածքների իրականացման‚ հենապատերի‚ ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ։

Շինարարությունը կատարում է «Ապառաժ» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Աստիճան» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

  • Կիսվել: