հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Վերացվել է «Պանիր լոռի»-ի արտադրության կասեցումը, իսկ «Կարագ սերուցքային»-ի արտադրությունը դեռ կասեցված է

Վերացվել է «Պանիր լոռի»-ի արտադրության կասեցումը, իսկ «Կարագ սերուցքային»-ի արտադրությունը դեռ կասեցված է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, գ. Ամասիա):

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կրկնակի լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այն համապատասխանեցվել է իրավական ակտերով պահանջվող նորմերին:

«Կարագ սերուցքային» արտադրատեսակի արտադրական գործունեությունը շարունակում է մնալ կասեցված:

  • Կիսվել: