շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարկերի վերադարձի հետ կապված խնդիրներ շինարարական ոլորտում չենք տեսնում․  Հայաստանի բանկերի միություն

Վարկերի վերադարձի հետ կապված խնդիրներ շինարարական ոլորտում չենք տեսնում․ Հայաստանի բանկերի միություն

Վարկերի վերադարձի հետ կապված խնդիրներ շինարարական ոլորտում չենք տեսնում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Նա պարզաբանել է, որ բանկերի կողմից իրենց պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ չեն լինի։ Ազատյանն ավելացրել է, որ բանկերը ռիսկեր չեն տեսնում հատվածի համար, քանի որ այն բավական ակտիվ է։

«Քննարկվում է բնակարանով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ապահովման հարցը։ Դա կարող է աճի խթան ստեղծել»,- նշել է նա։

Բանկերի միության նախագահը տեղեկացրել է, որ 2023թ. տվյալներով՝ իրականացվել են 5,2 տրլն դրամի վարկային ներդրումներ։ «Սպառողական վարկերին բաժին է ընկել 1 տրլն դրամ (ընդհանուր ծավալի 23 տոկոսը)։ Այդքանով էլ ավելացել են հիպոտեկային վարկերը։ Այդ ցուցանիշի աճը շինարարական հատվածում կազմել է 42 տոկոս 500 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, իսկ արդյունաբերության ոլորտում ցուցանիշն ընկել է 1 տոկոսով։ Դրամով հատկացված վարկերի բաժինը ավելացել է 64 տոկոսով»,- նշել է նա։

  • Կիսվել: