կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին

Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին

Ինձ հետաքրքրում է ամեն մի հարյուր միլիոն վերցրած վարկից ինչքա՞ն է գեներացվում, ինչքա՞ն հարկ է գոյանում, ինչքա՞ն աշխատավարձ և այլն: Այս մասին ԱԺ-ում դիմելով ֆինանսների նախարարին, ասաց իշխանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Նախօրոք ասեմ պետության համար վարկեր վերցնելը լավ բան է, դա գեներացիա է ապահովում, ուղղակի ուզում եմ հասկանալ՝ դուք ունե՞ք այդպիսի հաշվարկ, որ վերցրել ենք 100 միլիոն դոլար, 5 տարվա ընթացքում ինչքա՞ն պետք է գեներացվի, ինչքա՞ն հարկ պետք է առաջացնի, ինչքա՞ն աշխատավարձ ու աշխատատեղ»,- ասաց նա:

Արձագանքելով՝ Վահե Հովհաննիսյանն ասաց.

«Երբ խոսում ենք բյուջետային աջակցության վարկերի մասին, այդ վարկերի նպատակն է   ֆինանսավորել բյուջեի դեֆիցիտը: Այսինքն այդ 100 միլիոն դոլարը նշված չէ, որ պետք է գնա այս կոնկրետ ծախսը անելու, որ կարողանանք Ձեր ասածին հետևենք:

Հարցն ընդհանրապես վերաբերում է մեր բյուջետային ծախսերի արդյունավետությանը: Երբ մենք իրականացնում ենք ծրագրային վարկեր, այդտեղ կոնկրետ կարող եմ պատասխանել՝ ինչ է գեներացվում»:

  • Կիսվել: