չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վարդաձորում 2023 թվականին սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

Վարդաձորում 2023 թվականին սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 և 2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է  10, 12 և 16-րդ փողոցները, կառուցվել խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբար և միացնող ջրատար։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդաձորում իրականացված սուբվենցիոն 3 ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 139 մլն 553 հազար 820 դրամ, որից 77 մլն 776 հազար 835 դրամը ՀՀ կառավարության, 61 մլն 776 հազար 985 դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։

Վարդաձորի 16-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 44 մլն 820 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Վարդաձորի 16-րդ փողոցն ասֆալտապատվել է 760 գծամետր երկարությամբ և 3460 քմ մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսին և ավարտվել սեպտեմբերին։ 1-րդ փողոցը միաժամանակ Վարդաձորի գերեզմանոց տանող ճանապարհն է:

Վարդաձորի 10 և 12-րդ փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 54 մլն 733 հազար 670 դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։  Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսին և ավարտվել նոյեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Վարդաձորի 10 և 12-րդ փողոցներն ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 600 մ երկարությամբ և շուրջ 3000 քմ մակերեսով։

Վարդաձորի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի և սնուցող ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 մլն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել  է 50 խմ տարողության ջրամբար և 2 հազար 650 մ երկարության ջրատար։ Ծրագրի իրականացման շնորհիվ Վարդաձորի 7 փողոցի և Ալաշկերտի փողոցի 150 տնտեսություն ապահովվել է խմելու ջրի որակյալ ու շուրջօրյա մատակարարմամբ։

  • Կիսվել: