«Վանաձորի բժշկական կենտրոնի» նախկին շենքը կօտարվի դասական աճուրդով. մեկնարկային գինը 276 մլն դրամ է
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց։
Խոսքը Վանաձոր քաղաքի Նիզամու փողոց 53/1 հիվանդանոց հասցեում գտնվող 3347.26 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասմարարկման համար հատկացված 0.32094 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որոնք կօտարվեն դասական աճուրդով:
Գույքը նախկինում հանդիսացել է «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սեփականություն հանդիսացող գույքի մաս և «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշման շրջանակներում, որպես ազատված շինություն հանձնվել է Կոմիտեին և ներկայումս չի շահագործվում։Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 276 մլն 800 հազար դրամ։
Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 230 մլն 886 հազար դրամ է:
Նախագծով սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված Գույքի վաճառքի նպատակով մինչև Գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2026 թվականի դեկտեմբերի 19-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց Գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։