շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վահան Քերոբյանը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարի և ՄԹ դեսպանի հետ քննարկել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման հեռանկարները

Վահան Քերոբյանը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարի և ՄԹ դեսպանի հետ քննարկել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման հեռանկարները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի և Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալագերի հետ քննարկել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման հեռանկարները։

 

Հանդիպման ընթացքում Նորաձևության և դիզայնի պալատի տնօրեն Վահան Խաչատրյանն ու նրա գործընկեր դիզայներները ներկայացրել են ոլորտում առկա հիմնական խնդիրները, որոնք մեծամասամբ վերաբերում էին հումքի ձեռքբերմանն ու արտահանումների կազմակերպմանը։

 

Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է տեքստիլ արդյունաբերության զարգացման ռազմավարությունն ու տնտեսության արդիականացման ծրագիրը, որի շրջանակում տեքստիլ ոլորտի տնտեսավարողները կարող են արդիականացնել իրենց արտադրական կարողությունները։

Հանդիպման ավարտին Լեո Դոքերթին գոհունակություն է հայտնել, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանի տեքստիլ ոլորտի զարգացմանն ու տնտեսական բարգավաճմանը։

  • Կիսվել: