ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վահան Քերոբյանն Էջմիածնում մասնակցել է TOTAL կենտրոնի բացմանը

Վահան Քերոբյանն Էջմիածնում մասնակցել է TOTAL կենտրոնի բացմանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը սեպտեմբերի 10-ին Էջմիածին քաղաքում մասնակցել են TOTAL կենտրոնի բացման արարողությանն ու https://totalservice.am/  կայքի շնորհանդեսին։ 
Հնարավոր է սա 7 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 
Կենտրոնը կոնցեպտուալ համալիր է, որտեղ ներկայացված են բարձրորակ շինարարական, այգեգործական գործիքներ, հաճախորդներին մատուցվելու են տարբեր ծառայություններ, ինչպես նաև իրականացվելու են կրթական ծրագրեր ուսանողների, վարպետների, վաճառող-խորհրդատուների համար։ Ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է «Մեհրաբյան և որդիներ» ընկերությունը։
 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
«Կառավարությունը շատ է կարևորում տնտեսության արտադրողականության բարձրացումը և այդ տեսանկյունից այս կենտրոնը շատ կարևոր առաքելություն ունի։ Իսկ խանութին կից գործող ուսումնական կենտրոնը տալու է այն գիտելիքները, որոնց շնորհիվ հաճախորդները կկարողանան առավել արդյունավետ օգտվել այս գործիքներից», - նշել է Վահան Քերոբյանը։

 

  • Կիսվել: