կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վահան Քերոբյանն այցելել է բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա

Վահան Քերոբյանն այցելել է բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա

Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Հաջորդ կանգառը բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիան էր, որի տարածում տեղակայված առանձին հոսքագծերով աշխատող 3 տեսակի գործարաններում թողարկվում է գյուղատնտեսական կենդանիներ կերակրման և սպառողական մեծ արժեք ունեցող ձկնատեսակների բուծման համար նախատեսված կոմբիկերեր ու համակցված կերեր։

Ծանոթացանք նաեւ հացահատիկային կուլտուրաների մշակումն ապահովող արտադրական ցիկլին և ապրանքատեսականու թողարկման գործընթացի էլէկտրոնային կառավարման համակարգին։
Արտադրանքը համապատասխանում է ԵԱՏՄ շրջանակներում ընդունված չափանիշներին և անխոչընդոտ կարող է առաքվել նաև ՀՀ՛՛,-գրել է Քերոբյանը:

  • Կիսվել: