հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուրախությամբ պետք է նշեմ, որ հիմա Գորիս-Երևան ճանապարհը բավականին լավ վիճակում է. Փաշինյան

Ուրախությամբ պետք է նշեմ, որ հիմա Գորիս-Երևան ճանապարհը բավականին լավ վիճակում է. Փաշինյան

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, լրացումներ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու եւ գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին նախագիծն այսօր կառավարության նիստում ընդունվեց:

Նախագծի մասին զեկուցեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը.

«Նախատեսված է 21 ճանապարհի հիմնանորոգման, 2022 թվականից մեկ անավարտ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար 18 ճանապարհահատվածի եւ 3 տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, 21 ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերի փորձաքննության, ծառայությունների ձեռքբերման, 2 ճանապարհի լրացուցիչ աշխատանքների համար վճարման եւ 4 ավարտված ճանապարհահատվածների վերջին 5 տոկոսները վճարելու համար ֆինանսական միջոցներ են նախատեսված: Այս նախագծով մոտ 81 կիլոմետր ճանապարհ է նախատեսվում հիմնանորոգել որոնցից 25,6 կիլոմետրը միջպետական է, 42,5՝ հանրապետական եւ 12,9-ը՝ տեղական նշանակության: Ամբողջ նախագիծն 8 միլիարդ 972 միլիոն դրամ է»:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին թվարկեց այն ճանապարհները, որոնք ծրագրով նորոգվել են: Նա անդրադարձավ նաեւ Գորիս-Երեւան ճանապարհի աշխատանքներին.

«Ընդ որում, դեռ աշխատանքներն ավարտված  չեն, աշխատանքի մի մասն է արված, բայց այն ծավալի աշխատանք կա արդեն արված, որ երթեւեկողները, Գորիսում, նաեւ Կապանում մեր հայրենակիցները խոսում էին ճանապարհին ժամանակի կրճատման մասին, որ նրանք ծախսում են Երեւան եւ հակառակ ուղղությամբ գալու եւ գնալու համար»:

Նշենք, որ Կառավարության այսօրվա որոշմամբ 843 մլն 293 հազար դրամ է ուղղվել Մ-1, Երեւան-Գյումրի-Հայաստանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ160+200-կմ171+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակին։ 11.5 կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Աշոցքից եւ հասնում մինչեւ Բավրա։ Խիստ անբարեկարգ այս հատվածում իրականացվել են ծածկի ֆրեզավորման աշխատանքներ, արդեն մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։

  • Կիսվել: