երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թումանյան համայնքի բնակիչները փակել էին Մ6 միջպետական ճանապարհը

Թումանյան համայնքի բնակիչները փակել էին Մ6 միջպետական ճանապարհը

Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 12–ին, փակել էին Մ6 միջպետական ճանապարհը եւ պահանջել վերանորոգել իրենց գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհները, որոնք գտնվում  են անբարեկարգ վիճակում։

Ժամը 10։30–ի սահմանում բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը եւ պահանջում էին Մարց, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Շամուտ եւ Աթան գյուղեր տանող ճանապարհները վերանորոգել։

Միջպետական ճանապարհը փակելուց 20 րոպե անց՝ ժամանել է Թումանյանի ոստիկանապետը եւ համոզել բնակիչներին՝ ճանապարհը բացել։ Բնակիչները երբ լսել են, որ մարզպետը ժամանելու է՝ բացել են միջպետական ճանապարհը։

 

  • Կիսվել: