հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տուգանքի 50%-ն ու մնացորդի կատարողական ծախսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված

Տուգանքի 50%-ն ու մնացորդի կատարողական ծախսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում՝ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով՝ մինչև 2024 թվականի ապրիլի 5-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման ներկայացված և օրենքում նշված վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքի 50 տոկոսը և դրան համապատասխան կատարողական ծախսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։
 
Արտոնությունից օգտվելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ։ Վճարումները քաղաքացիները կարող են կատարել ՀԿԱԾ cesa.am պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» հարթակների, վճարահաշվարկային տերմինալների, բանկերի միջոցով։
 
Հարկադիր կատարման փուլում վճարման համակարգերում արդեն արտացոլված է լինելու յուրաքանչյուր կատարողական վարույթով տուգանքի 50 տոկոսի և մնացորդ գումարի համար հաշվարկված կատարողական ծախսի գումարը, բացառությամբ այն վարչական իրավախախտումների, որոնց վրա վերոնշյալ օրենքի կարգավորումները չեն տարածվում։
Կարգավորումները կգործեն ապրիլի 5-ից, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

  • Կիսվել: