հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան

Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ. Վաչե Տերտերյան

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին: Պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանին տրամադրել 25 մլն եվրո գումարի չափով վարկ` աջակցելու կայուն էներգաարդյունավետության բարելավմանը, որն ուղղված է Երեւանի հանրային շենքերին, մասնավորապես` մանկապարտեզներին եւ պոլիկլինիկաներին:

««ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ ապրիլի 11-ի նիստում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացմամբ ծրագրի շրջանակում ընտրվել են 6 պոլիկլինիկա եւ 32 մանկապարտեզ: Ծրագրի թիրախը կլինի 65 տոկոս էներգիայի սպառման նվազում` շուրջ 275 մլն դրամի գնահատված խնայողությամբ:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

  • Կիսվել: